Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վասիլի Թաիրովի հուշակոթողը Օդեսայում

Վասիլի Թաիրովի հուշակոթողը Օդեսայում
05.11.2017 | 23:48

Օդեսայի Ակադեմիկոս Կորոլյովի և Ակադեմիկոս Վիլյամսի փողոցների խաչմերուկում` Թաիրովի հրապարակում, բացել են հայտնի գիտնական Վասիլի Թաիրովի հուշակոթողը` նրա ծննդյան 158-ամյակի առթիվ: Հուշակոթողը օրհնել են հայ հոգևորականներ: Միջոցառումը անցկացվել է Օդեսայի մարզային խորհրդի ղեկավար Անատոլի ՈՒրբանսկու, տարածքային և մունիցիպալ դեպուտատների, Թաիրովի անվան խաղողի մշակման և գինեգործության ինստիտուտի տնօրեն Վյաչեսլավ Վլասովի, հայ համայնքի ներկայացուցիչների, Օդեսայի հայկական համայնքի նախագահ Սամվել Տիգրանյանի մասնակցությամբ: Հայր Աբգար Գլչյանը հայտնել է, որ «հուշակոթողի հեղինակն է Աշոտ Մանուկյանը, իսկ քանդակագործը` Հովնան Մանուկյանը: Հուշակոթողը, որի տեղադրումը կազմակերպել է Թաիրովի անվան Խաղողի մշակման և գինեգործության ինստիտուտը, տեղադրվել է Օդեսայի հայկական համայնքի հաշվին: Հուշակոթողի քարը բերվել է Հայաստանից՝ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի բարեգործությամբ»:


Վասիլի Թաիրովը (Վասիլ Թաիրյան) գինեգործության ուսումնասիրություններով զբաղվող առաջին գիտական հաստատության հիմնադիրն է: Հաստատությունը իր գործունեությունը սկսել է 1914-ին և այսօր «Օդեսայի Վ.Ե.Թաիրովի անվան խաղողագործության և գինեգործության ինստիտուտ» ազգային գիտական կենտրոնն է:

Դիտվել է՝ 1512

Մեկնաբանություններ