Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի պատվիրակության հայտարարությունը

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի պատվիրակության հայտարարությունը
05.11.2017 | 23:51

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի Փարիզում ընթացող 39-րդ նստաշրջանում Հայաստանի պատվիրակությունը, օգտվելով պատասխանի իրավունքից, հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Ադրբեջանի պատվիրակության ելույթին։ Հայտարարությունում ասված է․ «Ադրբեջանի ելույթը հերթական փորձն է աղավաղելու իրականությունը և մոլորության մեջ գցելու ներկաներին։
Իրական ագրեսորը հենց Ադրբեջանն է, որը իրագործեց Բաքվի և Սումգայիթի հայկական բնակչության ջարդերը, այնուհետև՝ լայնածավալ պատերազմ նախաձեռնեց Արցախի ժողովրդի դեմ՝ ի պատասխան ինքնորոշման իրավունքի իրագործման խաղաղ կոչերի։
Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի դրույթները։ Իրականում, բանաձևերից ոչ մեկում Հայաստանը չի նշվում որպես հակամարտող կողմ։ Մյուս կողմից, առանց նախապայմանների ռազմական գործողությունները դադարեցնելու հիմնական պահանջը չի կատարվում հենց Ադրբեջանի կողմից։


Հայաստանի և Արցախի իշխանությունները վարում են քրիստոնյաների, մահմեդականների և այլ կրոնների մշակութային ժառանգության պահպանության քաղաքականություն, առանց որևէ խտրականության։ Արցախում վերականգնվում են նաև պատերազմական գործողությունների հետևանքով վնասված մի շարք մզկիթներ։ Պետք է հստակ տարբերակում արվի ռազմական գործողությունների ժամանակ վնասված կամ ոչնչացված ժառանգության և Ադրբեջանում հայկական հուշարձանների՝ խաղաղ պայմաններում պետական մակարդակով իրականացվող միտումնավոր ոչնչացման միջև։
Հայաստանում, որն Ադրբեջանը որակում է որպես «մոնոէթնիկ» երկիր, ապրում են բազմաթիվ ազգային և կրոնական փոքրամասնություններ, որոնք ազատորեն վայելում են իրենց լեզվական և մշակութային իրավունքները, ունեն ընտրված ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովում։


Ադրբեջանի իշխանությունների հայատյացության պետական քաղաքականությունը, ինչի մասին շարունակաբար ահազանգում են այլատյացության հարցերով զբաղվող մասնագիտացված միջազգային կառույցները, հայերի նկատմամբ կատարված հանցագործությունների անպատժելիության զգացումը վերածվում է վտանգավոր «մշակույթի» ձևավորման։ Ադրբեջանի ղեկավարության կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի փառաբանումն ու հերոսացումը դրա հերթական տխուր ապացույցն է»։

Դիտվել է՝ 1415

Մեկնաբանություններ