Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում նորից մեծամասնություն կարող են ստանալ անկախության կողմնակիցները: Կատալոնիայի անկախության կողմնակից կուսակցությունները կարող են հաղթել դեկտեմբերյան արտահերթ ընտրություններում` վկայում են անցած շաբաթվա սոցհարցումները, որ անցկացրել է իսպանական սոցիոլոգիական GAD3 ծառայությունը հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը:
Հարցման արդյունքներով, որ հրապարակել է կատալոնական La Vanguardia-ն, Կատալոնիայի խորհրդարանի 135 մանդատներից 66- 69-ը դեկտեմբերի 21-ի ընտրություններում կստանան անկախության կողմնակիցները: