Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բորիս Ջոնսոնը կասկածի տակ է «ՌԴ-ի հետ Թրամփի դավադրության» գործում

Բորիս Ջոնսոնը կասկածի տակ է «ՌԴ-ի հետ Թրամփի դավադրության» գործում
06.11.2017 | 23:49

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը և մի շարք այլ բարձրաստիճան բրիտանացի պաշտոնյաներ նկատվել են մարդկանց հետ շփումներում, որոնց անունները շրջանառվում են ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանին վերագրվող միջամտության հետ կապված ՀԴԲ-ի հետաքննությունում` հայտնում է The Observer պարբերականը։


Պարբերականի մտավախության պատճառ են դարձել բրիտանացի քաղաքական գործիչների հնարավոր կապերը ընտրարշավի ժամանակ Թրամփի արտաքին քաղաքական խորհրդականների թիմի անդամներից մեկի՝ Ջորջ Պապադոպուլոսի և Դիվանագիտության լոնդոնյան ակադեմիայի տնօրեն, «Վալդայ» ակումբի փորձագետ Ջոզեֆ Միֆսուդի հետ։ Բրիտանիայի նախկին փոխարտգործնախարար Ալոկ Շարման հաստատել է, որ ինքն անձամբ մի քանի անգամ հանդիպել է Միֆսուդի հետ և ներկա գտնվել 2016 -ի հոկտեմբերին նրա կազմակերպած բարեգործական ընթրիքին։ Շարման նաև հաստատել է, որ Ջոնսոնը ելույթ է ունեցել Միֆսուդի կազմակերպած միջոցառումներից մեկի ժամանակ՝ նվիրված ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն։


Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության փոխնախագահ Թոմ ՈՒոթսոնը նշել է, որ հստակ պատկեր է ձևավորվում` Ռուսաստանը փորձել է միջամտել ԱՄՆ-ի ընտրություններին։ Նա կոչ է արել կառավարությանը հրապարակել բրիտանացի քաղաքական գործիչների հետ թվարկված անձանց հանդիպումների տվյալներն ու նրանց զրույցների մանրամասները։

Դիտվել է՝ 1166

Մեկնաբանություններ