Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Հ1»-ի տնօրենը կփոխվի՞

«Հ1»-ի տնօրենը կփոխվի՞
07.11.2017 | 11:14

Վերջին օրերին մամուլը և սոցցանցերը ողողված էին Հանրային հեռուստաընկերությունում ՀՀ ֆինանսների նախարարության իրականացրած ստուգումների արդյունքների հրապարակումներով: Ըստ այդմ, ի հայտ էին եկել բավականին լուրջ խախտումներ բյուջետային միջոցների տնօրինման ոլորտում:


Ոմանց պնդմամբ, այդ բացահայտումները լրջորեն անհանգստացրել են իշխող վերնախավին, և որոշում է կայացվել «Հ1»-ում շուտափույթ փոփոխություններ իրականացնել: Առաջին հերթին, հնարավոր է, որ պաշտոնանկ արվի հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, ում անունը մինչ այդ էլ հիշատակվում էր մամուլում` «Հ1»-ի այս կամ այն սկանդալային իրադարձության հետ կապված: Քանի որ նախագահի նստավայրում պետական քարոզչության, մասնավորապես հեռուստատեսության ոլորտի պատասխանատուն նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսան Հարությունյանն է, հենց նրան էլ հանձնարարված է այս խնդրի լուծումը:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4591

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ