«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Էդվարդ Նալբանդյանն այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան

Էդվարդ Նալբանդյանն այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան
07.11.2017 | 13:42

Նոյեմբերի 6-ին Իսրայել պաշտոնական այցի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, ուր հանդիպել է պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Էդվարդ Նալբանդյանը Երուսաղեմի հայոց պատրիարքին է ներկայացրել իր այցելության նպատակները, արդեն ունեցած հանդիպումների արդյունքները։

Հանդիպմանը անդրադարձ է արվե; Սուրբ Հարության տաճարի երեք իրավատեր եկեղեցիների համագործակցության հարցերին։

Զրուցակիցներն անդրադարձել են համահայկական օրակարգի մի շարք հարցերի։

Դիտվել է՝ 1951

Մեկնաբանություններ