Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ 2019-ի խորհրդարանական ընտրությունները բեկումնային կդառնան Թուրքիայի համար, ինչպես 2002 թվականի նոյեմբերի ընտրությունները` գրում է թուրքական hedefhalk.com կայքը: 2002-ին է Էրդողանի հիմնած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել ընտրություններում:
«Ալլահի օգնությամբ՝ մենք այլևս թույլ չենք տա, որ մեր ժողովուրդն ապրի 1990-ականների ճգնաժամերը, մեր ժողովուրդն ինքն իր ձեռքով ստորագրեց այս հեղափոխության համար»,- հայտարարել է Էրդողանը: Թուրքական SONAR մասնավոր հետազոտական կենտրոնի՝ Թուրքիայի 26 նահանգում 3000 քաղաքացիների շրջանում հարցումները պարզել են, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը ձայն կտա ընդամենը 38,5 տոկոսը: