Թեժ կետերը և հակամարտությունների գոտիները որոշ կողմերի համար դարձել են շահավետ բիզնես` ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Տպավորություն է ստեղծվում, որ թեժ կետերը և հակամարտությունների գոտիները որոշ կողմերի համար դարձել են շահավետ բիզնես, անկայուն ռազմաքաղաքական իրավիճակ ունեցող երկրներ և շրջաններ զենքի մատակարարման ճյուղավորված մութ սխեմաների օղակ»,- ասել է Պուտինը օտար երկրների հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստում:
Նա ընդգծել է, որ «զենքի արտահանումը մեծ պատասխանատվություն է ցանկացած պետության համար, և շատ կարևոր է, որ դա հասկանան սպառազինությունների համաշխարհային շուկայի բոլոր մասնակիցները»: