«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Էմանուել Մակրոնի նամակը Արամ Ա կաթողիկոսին

Էմանուել Մակրոնի նամակը Արամ Ա կաթողիկոսին
08.11.2017 | 13:20

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղել Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին: Նա վստահեցրել է, որ Ֆրանսիան իր միջազգային դաշնակիցների հետ շարունակելու է աշխատել խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ:

Մակրոնը հատկապես շեշտել է Միջին Արևելքում ազգային և կրոնական զանազանության ու ինքնության պահպանման կարևորությունը, ինչը շրջանի յուրահատկություններից է: Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ Մակրոնը փաստել է, որ ողբերգությունից 100 տարի անց, Միջին Արևելքը դեռ շարունակում է ապրել բռնության և բռնակալության մթնոլորտում: Ֆրանսիայի ղեկավարը վստահեցրել է, որ Ֆրանսիան հավատարիմ է իր դիրքորոշմանն ու շարունակելու է շեշտել ճշմարտության ու հավաքական հիշողության պահպանման կարևորությունն աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում:
Ընդգծելով, որ Ֆրանսիան անկեղծ բարեկամ է Հայաստանի և ամբողջ աշխարհում ապրող հայերի համար՝ Մակրոնը գրել է. «Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին՝ հօգուտ շրջանի բոլոր ժողովուրդների»:

Դիտվել է՝ 1746

Մեկնաբանություններ