Իրաքյան Քրդստանի նախկին նախագահ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ Քիրկուկում քրդական ուժերի դեմ ձեռնարկված ռազմական գործողությունից տեղյակ են եղել և ԱՄՆ-ը, և Մեծ Բրիտանիան: Բարզանին շեշտել է, որ Քիրկուկի գործողությունը ղեկավարել է Իրանը:
gazeteduvar.com.tr կայքը գրում է` Բարզանին նշել է, որ իր նախաձեռնած անկախության հանրաքվեով ինքն անկախ ամեն ինչից ապահովագրել է քուրդ ժողովրդի ապագան: «Կարևորը, որ ժողովրդի 93 տոկոսը կողմ քվեարկեց: Այո, հանրաքվեից հետո որոշ դժվարություններ եղան, բայց դա չի նշանակում, որ քրդերը պարտվել են»,- ասել է Բարզանին: