Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կառավարությունը սիրիահայ ուսանողների ուսման վարձի փոխհատուցմանը հատկացրեց 20 մլն դրամ

Կառավարությունը սիրիահայ ուսանողների ուսման վարձի փոխհատուցմանը հատկացրեց 20 մլն դրամ
09.11.2017 | 12:35

ՀՀ կառավարությունը սիրիահայ 73 ուսանողների վարձավճարի 60 տոկոսը փոխհատուցելու նպատակով հատկացրեց 20 մլն դրամ:
Ներկայում ուսման վարձի փոխհատուցման կարիք ունեցող 302 սիրիահայ ուսանողների ուսման վարձը կազմում է 194 մլն 198 հազար դրամ:


«Դրանցից 73 սիրիահայ ուսանողի վարձավճարի 60%-ը, որը կազմում է 20 մլն դրամ առաջարկվում է վճարել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ մնացած ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը կկատարվի «Հայկական բարեգործական ընդհանուր միություն» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից հատկացված միջոցների հաշվին»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Դիտվել է՝ 1041

Մեկնաբանություններ