Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՈՒսանողները շարունակելու են բողոքի ակցիաները

ՈՒսանողները շարունակելու են բողոքի ակցիաները
09.11.2017 | 23:22

Արդեն երրորդ օրը դասադուլ անող ուսանողներին ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանը։ Մոտ երկու ժամ տևած հանդիպման արդյունքներից Կառավարության շենքից դուրս եկած երիտասարդները գոհ չէին։


«Սա հիմնականում պարոն Կարապետյանի դիրքորոշումն էր՝ եթե ունեք առաջարկներ, այդ առաջարկներն արեք, օրենքի ընդունումից հետո դա կքննարկվի»,- փոխանցեց վարչապետի հետ հանդիպմանը մասնակցած ուսանողներից մեկը՝ շարունակելով․ «Մենք ասում ենք, որ մեր առաջարկները պետք է քննարկվեն մինչև օրենքի ընդունումը: Նրանք ասին՝ օրենքի ընդունումից հետո միայն կարող է դա լինել: Մեր նախաձեռնությունը իր գաղափարական, արժեհամակարգային որդեգրումների մեջ փոփոխություններ չի նախատեսում»:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի դեմ բողոքի ցույց անցկացնող ուսանողների և վարչապետի հանդիպմանը մասնակցում էին նաև օրենքը նախաձեռնած պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ Երիտասարդներն ասացին, որ պաշտոնյաները տարկետումը վերացնող օրենքի նախագիծը չեղարկել չեն պատրաստվում․«Դրան դեմ էր ոչ միայն Վիգեն Սարգսյանը, դրան դեմ էին նաև Կարեն Կարապետյանը, Լևոն Մկրտչյանը… Իրենք չասեցին, որ դա հաստատ լինելու է: Կարելի է այսպես երևի հասկանալ, որ մեր ասածները այնքան ծանրակշիռ չէ, որ օրենքը չընդունվի»:

Բողոքի ցույցեր անցկացնող ուսանողների ներկայացուցիչները հայտարարեցին, թե քանի որ վարչապետի և նախարարների հետ հանդիպման արդյունքներից բավարարված չեն՝ պայքարը շարունակելու են և վաղը առավոտից կրկին դասադուլ են անելու․ «Մենք շարունակում ենք մեր պայքարը, որպեսզի զանգվածները օգնեն, որպեսզի էս տեսակետը վաղ թե ուշ կիսվի նաև օրենքի նախաձեռնողների կողմից»:

Դիտվել է՝ 1047

Մեկնաբանություններ