Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները Սիրիայի հարցով համատեղ հայտարարություն են ընդունել

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները Սիրիայի հարցով համատեղ հայտարարություն են ընդունել
11.11.2017 | 20:45

ԱՄՆ-ի և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը Սիրիայի հարցով հայտարարությամբ համաձայնել են շարունակելու համատեղ ջանքերը «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում մինչև վերջնական հաղթանակը:

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ համատեղ հայտարարությունը ստորագրվել է Վիետնամում անցկացվող Ասիական-խաղաղօվկիանոսյան համագործակցության համաժողովի ժամանակ: Երկու նախագահները հայտնել են իրենց հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, հակամարտության բոլոր կողմերին կոչ են արել ակտիվ մասնակցություն ունենալ Ժնևի քաղաքական գործընթացին: Թրամփն ու Պուտինը նշել են, որ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի և վերջնական քաղաքական կարգավորման պետք է հասնել Ժնևյան գործընթացի շրջանակներում, ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան:

Դիտվել է՝ 1585

Մեկնաբանություններ