Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուսաստանցիների 83 տոկոսը հավանություն է տալիս Պուտինի աշխատանքին

Ռուսաստանցիների 83 տոկոսը հավանություն է տալիս Պուտինի աշխատանքին
12.11.2017 | 12:24

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը հավանություն է տալիս ռուսաստանցիների 83,5 տոկոսը, կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի աշխատանքը դրական է գնահատում 52,1 տոկոսը` վկայում են «Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի» հարցման տվյալները: Հոկտեմբերին նախագահի հավանության ցուցանիշը միջինում 83,5 տոկոս է կազմել, հոկտեմբերի 23-29-ի միջին նշանակությունը՝ 83,2 տոկոս: Վարչապետի և նախարարների կաբինետի աշխատանքների գնահատականները, ընդհանուր առմամբ, ամսվա վերջում նվազել են մինչև 52,1 տոկոս և 57,6 տոկոս:


Պետդումայի և Դաշնության խորհրդի հավանության վարկանիշները (ամսական կտրվածքով) հոկտեմբերին որոշ չափով զիջել են սեպտեմբերի ցուցանիշներին (Պետդուման` 53,2 տոկոսից մինչև 48,2 տոկոս, ՖԽ-ն` 59,7-ից մինչև 55,5 տոկոս):
ՈՒսումնասիրության համաձայն՝ քաղաքական գործիչների վստահության վարկանիշում Վլադիմիր Պուտինի ցուցանիշը մնում է կայուն: Հոկտեմբերի վերջին աճել է 52,5 տոկոսի: Երկրորդ և երրորդ տեղերում են ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն (19,2 տոկոս) և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը (13,5 տոկոս): «Հակավարկանիշը» գլխավորում է Վլադիմիր Ժիրինովսկին: Ամսվա վերջին նրա վարկանիշը 29,1 տոկոսի է հասել:

Դիտվել է՝ 1638

Մեկնաբանություններ