Հարյուրհազարավոր կատալոնացիներ երթեր են արել երեկ` պահանջելով ազատ արձակել տարածաշրջանի ղեկավարներին, որ ձերբակալվել են անկախության հանրաքվեի անցկացումից և անկախության հռչակումից հետո: France Presse-ը հաղորդում է, որ բողոքի երթը սկսվել է Բարսելոնում ուշ երեկոյան և կազմակերպվել է խորհրդարանի խոսնակ Կարմեն Ֆորկադելի ձերբակալության հաջորդ օրը:
Նրա ազատման համար 150 000 եվրոյի գրավ է սահմանվել: Ձերբակալված են նաև կատալոնացի նախկին մի շարք ղեկավարներ:
Ցուցարարները երթի են դուրս եկել՝ «Ազատություն» վանկարկելով և «Փրկեք ժողովրդավարությունը» գրությամբ պաստառներով: