Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ 2015-ին Թեհրանի և գերտերությունների միջուկային գործարքը քննարկման ենթակա չէ, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Աբու Դաբիում հայտարարել էր, թե անհրաժեշտ է ,կոշտ դիրքորոշումե ցուցաբերել Իրանի հրթիռային ծրագրի նկատմամբ, միևնույն ժամանակ շեշտելով, թե միջուկային գործարքը այլընտրանք չունի:
,Մենք Ֆրանսիայի առաջնորդներին մի շարք առիթներով տեղյակ ենք պահել, որ Իրանի միջուկային գործարքը քննարկման ենթակա չէ և համաձայնագրի տեքստում որևէ այլ խնդիր ներառված չէե,- նախօրեին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին: Պարսից ծոց այցի ժամանակ Մակրոնը Իրանին մեղադրել էր Եմենի ապստամբների կողմից Սաուդյան Արաբիայի դեմ բալիստիկ հրթիռի արձակման համար: Նա նշել էր, թե դա ապացուցում է, որ անհրաժեշտ է Թեհրանի հետ բանակցություններ վարել բալիստիկ հրթիռների զարգացման ծրագրի շուրջ: