ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ հերքելով The Wall Street Journal-ի տեղեկությունները, թե Անկարան փորձել է անօրինական Թուրքիա տեղափոխել ԱՄՆ-ում բնակվող թուրք կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Դեսպանատան հայտարարությունում նշված է, որ այդ պնդումները անհիմն են, կեղծ և ծիծաղելի: The Wall Street Journal-ը վկայակոչելով իր աղբյուրները գրել էր, որ Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչները անցած տարվա դեկտեմբերին հանդիպելով ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին, նրան 15 միլիոն դոլար են առաջարկել, օգնելու որ մասնավոր օդանավով Գյուլենին տեղափոխեն Թուրքիա:
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը հերքելով լուրը, հայտնում է, որ Անկարան կշարունակի ԱՄՆ-ի իշխանությունների հետ շփումները հասնելու համար Գյուլենի արտահանձնմանը:
ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը հետաքննում է Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ Մայքլ Ֆլինի երկու հանդիպման տեղեկությունները: