Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սելին Դողանը՝ Պոլսո պատրիարքական ընտրությունների մասին

Սելին Դողանը՝ Պոլսո պատրիարքական ընտրությունների մասին
13.11.2017 | 09:34

Թուրքիայում քաղաքական իրավիճակը նույնն է և նույն իրավիճակն է նաև մեր համայնքում` անդրադառնալով Պոլսո Հայոց պատրիարքարանում տիրող վիճակին և պատրիարքական ընտրությունների անորոշությանը` ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի «Ժողովրդահանրապետական կուսակցության» հայազգի պատգամավոր Սելին Դողանը: «Մենք դեռ արտակարգ ռեժիմի մեջ ենք, սակայն համապատասխան մարդիկ պատրիարքական ընտրությունների անցկացման խնդրի մասին բարձրաձայնում են ժամանակ առ ժամանակ»,- նշեց նա: Սելին Դողանի խոսքով` ինքը մնում է նույն կարծիքին՝ պատրիարքական ընտրությունների գործընթացն առաջ տանելու համար անունները նշանակություն չունեն: «Մենք նախ ստիպված ենք պատրաստել օրենսդրությունը, որը կառնչվի մեր այսօրվա սոցիոլոգիական իրականությանը, բայց, միաժամանակ, կհամապատասխանի մեր ավանդույթներին»,- ասաց նա:


Պոլսո պատրիարքական ընտրությունների անցկացման գործընթացը մտել է փակուղի: Ընտրությունները նախաձեռնած մարմնի Ստամբուլի նահանգապետարան ուղարկված նամակին այդպես էլ պատասխան չի տրվել: Ըստ Ստամբուլում հրապարակվող «Ակօս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի՝ խոսակցություններ կան, որ նամակը Ստամբուլի նահանգապետարանն այդպես էլ չի ուղարկել Թուրքիայի ներքին գործերի նախարարություն, որն էլ պետք է արտոներ ընտրությունների անցկացումը: Համայնքում որոշ շրջանակներ նշում են, որ այս իրավիճակում, գուցե,Պոլսո պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հեռանա: Արքեպիսկոպոսը հեռանալու մտադրություն չունի, նա սպասում է նամակի պատասխանին:

Դիտվել է՝ 1396

Մեկնաբանություններ