Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հզոր երկրաշարժ Իրան-Իրաք սահմանին, որ զգացվեց Հայաստանում

Հզոր երկրաշարժ Իրան-Իրաք սահմանին, որ զգացվեց Հայաստանում
13.11.2017 | 12:37

Նոյեմբերի 12-ին` ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18), Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանՍեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 34,75 աստիճան և արևելյան երկայնության 45,92 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք սահմանին, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7,2 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժի հետևանքով կա 145 զոհ և ավելի քան 800 վիրավոր:


Երկրաշարժին հաջորդել է 4,5- 5 մագնիտուդով չորս հետցնցում:
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հարավային և կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ: Իրանի իշխանությունները հաղորդել են, որ երկրում երկրաշարժի զոհերի թիվը առնվազն 141 է: 70 հազար բնակիչ զրկվել է տանիքից և ժամանակավոր կացարանի հրատապ կարիք ունի` հայտնել է իրանական Կարմիր մահիկի աղբյուրը։ Այդ թիվը կարող է աճել։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանձնարարել է ՆԳՆ-ին ընդունել հրատապ միջոցառումներ՝ ապահովելու տուժած շրջանների բնակիչներին ամեն անհրաժեշտ օգնությամբ։


Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել է, որ 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի, Իրանի ու Իրաքի սահմանին։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Բաղդադից 204 կմ հյուսիս-արևելք և իրանական Կերմանշահ քաղաքից 104 կմ արևմուտք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ավելի քան 500 մարդ է զոհվել կամ վիրավորվել Իրաքի տարածքում՝ Իրանի հետ սահմանի մոտ` իր թվիթերյան էջում հայտնել է Իրաքյան Քրդստանի ՆԳՆ Ճգնաժամային կենտրոնը։ Համաձայն ԱՄՆ Երկրաբանական կենտրոնի գնահատականների՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,2։ Էպիկենտրոնը գտնվել է Հալաբջա քաղաքից 32 կմ հարավ-արևմուտք։ Ստորգետնյա ցնցումները սաստիկ ավերածություններ են արել Իրաքի մի քանի նահանգներում։

Դիտվել է՝ 1606

Մեկնաբանություններ