Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Milliyet. Երբ փռշտում է Լիբանանը, ամբողջ Մերձավոր Արևելքն է հարբուխով հիվանդանում

Milliyet. Երբ փռշտում է Լիբանանը, ամբողջ Մերձավոր Արևելքն է հարբուխով հիվանդանում
13.11.2017 | 12:41

Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրիի հրաժարականի լուրը պարզ երկնքում որոտի պես հնչեց: Այդ հրաժարականի մեջ ինչ-որ տարօրինակ բան կա` գրում է թուրքական Milliyet-ը: Ամենից առաջ վարչապետն ուղիղ եթերում հայտարարեց իր հեռանալու մասին և նշեց, որ վախենում է սեփական անվտանգության համար: Ավելին, նա դա արեց Սաուդյան Արաբիայում, ոչ թե իր երկրում: Այն, որ խոսքը Լիբանանի մասին է, այդ ամենը դարձնում է ավելի հետաքրքիր` երբ փռշտում է Լիբանանը, ամբողջ Մերձավոր Արևելքն է հարբուխով հիվանդանում:


Հիմա բոլորը տարակուսած են: Հարիրին սաուդցիների ազդեցության տա՞կ է հրաժարական տվել: Թե՞ թաքնվել է Էր-Ռիյադում՝ փրկվելով մահափորձից, որը նրա դեմ պատրաստվում էր Բեյրութում: Այս իրադարձությունների իրական պատճառին նայելիս պարզ է դառնում, որ Սաուդյան Արաբիան Հարիրիին ստիպել է անել դա: Պատճառը պարզ է՝ Սաուդյան Արաբիայի և Իրանի մրցակցությունը: Այսօր Իրանն ազդեցիկ է տարածաշրջանում ինչպես նախկինում երբեք: Իսկ ԱՄՆ նախագահ Թրամփի հզոր և բաց աջակցությունը ստացած Սաուդյան Արաբիան ձգտում է հնարավորինս շուտ գերազանցություն ստանալ Իրանի նկատմամբ: Եվ գիտի, որ առաջին հերթին դա պետք է Լիբանանում անել, որը շիաների և սուննիների վեճի առաջադիրք է: Մինչ այս պահը մազհաբային հակամարտությունից պառակտվող Լիբանանում Հարիրին սուննի թևի դրոշն էր կրում: Բայց, մյուս կողմից, նրան քննադատում էին «Հըզբոլլահի»՝ Իրանի լիբանանյան խաղազինվորի նկատմամբ ոչ բավականաչափ խիստ դիրքորոշման համար: Ավելին՝ մամուլում բազմիցս արտացոլվել է տեղեկությունը, որ Հարիրին փորձել է գաղտնի կապվել Ասադի՝ Սիրիայում Իրանի դաշնակցի հետ: Իսկ այն, որ լիբանանյան բանակը «Հըզբոլլահի» հետ ԴԱԻՇ-ի դեմ համատեղ գործողություններ է իրականացնում Սիրիայում, թերևս, դարձավ Սաուդյան Արաբիայի համբերության լցված բաժակի վերջին կաթիլը:


Միաժամանակ, Լիբանանում Հարիրիի հեռանալով ընկավ կառավարությունը, որը հաջողվել էր ստեղծել միայն անցած տարի՝ նախագահ ընտրելու հետ կապված երկուսուկես տարի տևած ճգնաժամից հետո: Ընտրությունները, որոնք պետք է մայիսին տեղի ունենային, նույնպես հետաձգվեցին անորոշ ժամանակով: Երկիրը, ըստ ամենայնի, երկար ժամանակ չի կարողանա դուրս գալ այդ քաոսից: Սաուդյան Արաբիան կփորձի այդ իրավիճակը կապել նրա հետ, որ «Հըզբոլլահը» չի կարողանում կառավարել երկիրը և ձգտում է թուլացնել այդ կազմակերպությունը: Հաջորդ նպատակը, անկասկած, կլինի «Հըզբոլլահի» զինաթափումը:
Հրաժարականի հետևում է նաև Հարիրիի անձնական անհանգստությունը: Նրա մտահոգությունն իր ֆինանսական կարողությունը պահպանելու համար: Հարիրին գլխավորում էր հորից հասած Oger հսկայական ընկերությունը, որի բազան Սաուդյան Արաբիայում է: Սրա հետ կապված՝ ենթադրվում է, որ Հարիրին համակերպվել է իր պաշտոնանկության հետ՝ իրեն պատկանող ընկերության բռնագրավում թույլ չտալու համար, և այդպիսով ապացուցեց իր նվիրվածությունը սաուդյան արքայազնին: Բավական նշանակալի է ժամանակը, որ ընտրել է Սաուդյան Արաբիան: Այն օրերին, երբ Հարիրին հրաժարական է տալիս, Սաուդյան Արաբիայում պաշտոնապես պալատական հեղաշրջում է տեղի ունենում: Թագաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալմանը սաուդյան պատմության մեջ աննախադեպ մասշտաբով ձերբակալել է տասնյակ արքայազնների և նախարարների կոռուպցիայի մեղադրանքով: Միաժամանակ պնդում կա, որ նրանք բոլորը Սալմանի հանդեպ ընդդիմությունում են նախ և առաջ Իրանի նկատմամբ նրա ագրեսիվ քաղաքականության պատճառով:


Եվս մեկ էական տարր կա ժամանակի ընտրության տեսանկյունից. վերջերս Թրամփը, որ մտածել է Իրանի վերջը տալ տարածաշրջանում, հայտարարեց «Հըզբոլլահի» և Թեհրանի կառավարման տակ գտնվող «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» դեմ պատժամիջոցների մասին, նաև Իրանի հետ միջուկային համաձայնագիրը չեղարկելու մտադրություն հայտնեց:
Մենք մտնում ենք շրջան, երբ նա, ով մտերմանում է Իրանի հետ, ինքը կարող է լրջորեն տուժել:

Դիտվել է՝ 1606

Մեկնաբանություններ