«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները բարիդրացիության քաղաքականության շրջանակում ունեն կարևոր նշանակություն։ Սա վերաբերում է հատկապես տնտեսական և հյուպատոսական ոլորտներին»,- Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
14.11.2017 | 00:11

Որդյա՛կ, լսի՛ր ինձ, սովորի՛ր գիտությունը և իմ խոսքերին ունկնդի՛ր եղիր քո սրտով։ Ես քեզ ցույց կտամ կշռադատված գիտությունը և ճշմարտությամբ կհայտնեմ իմացությունը։ Տիրոջ գործերը սկզբից ևեթ ճշմարտությամբ էին, և նա արարչագործությունից իսկ զատեց նրանց մասերը։ Հավիտյան կարգավորեց իր գործերը և կարգեր սահմանեց նրանց տեսակների մեջ։ Դրանք ո՛չ քաղց ունեն և ոչ էլ հոգնություն, չեն դադարում իրենց գործերից, և դրանցից յուրաքանչյուրը նեղություն չի տալիս իր մերձավորին։ Դրանք հավիտյան չեն հակառակվի Տիրոջ խոսքերին։


Սիրաքի իմաստություն 16. 24-29

Դիտվել է՝ 3612

Մեկնաբանություններ