Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էդուարդ Շարմազանով. Թուրքիան անելիք չունի Արցախյան խնդրի կարգավորման գործընթացում

Էդուարդ Շարմազանով. Թուրքիան անելիք չունի Արցախյան խնդրի կարգավորման գործընթացում
15.11.2017 | 01:26

Թուրքիան անելիք չունի Արցախյան խնդրի կարգավորման գործընթացում` հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքով, հայաստանյան քաղաքական օրակարգի ամենաառանցքային հարցերից է Արցախյան խնդրի խաղաղ կարգավորումը:

«Չնայած Թուրքիայի ձգտումներին` ստանձնել որևէ դերակատարում խնդրի կարգավորման գործընթացում, մենք հաստատակամորեն հայտարարում ենք. «Թուրքիան անելիք չունի Արցախյան խնդրի կարգավորման գործընթացում»»,- ասել է նա: Ըստ Շարմազանովի, Թուրքիան սատարել և սատարում է Ադրբեջանի հանցագործ քաղաքականությանը և շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը:

«Սա դատապարտելի է: Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափը միակ ընդունելի ձևաչափն է ոչ միայն հայկական կողմերի, այլև միջազգային հանրության համար: Բանակցություններում առաջընթաց ապահովելու համար նախ և առաջ պետք է իրականացվեն Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և ժնևի պայմանավորվածությունները: Բոլոր փորձերը՝ սահմանափակել Արցախի ժողովրդի ազատ ու պարտադիր կամարտահայտության իրավունքը խստորեն դատապարտելի են: Արցախը հռչակել է իր անկախությունը միջազգային նորմերին և ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան, և Արցախի անկախությունը նույնքան օրինական է, որքան ԽՍՀՄ նախկին 15 հանրապետությունների անկախացումը: Արցախի ինքնորոշման օրինականությունը կասկածի տակ դնելով՝ Ադրբեջանը կասկածի տակ է դնում իր իսկ անկախության օրինականությունը: Հետևություն. Արցախի անկախությունն այլընտրանք չունի»,- ասել է նա:

Դիտվել է՝ 1503

Մեկնաբանություններ