Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը
17.11.2017 | 12:13

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) հայտարարություն են արել Մոսկվայում նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, նոյեմբերի 16-ին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումների արդյունքներով: Հանդիպումներում, որոնց մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, համանախագահները նախարարների հետ քննարկել են հոկտեմբերի 16-ին Ժնևում նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև ձեռքբերված համաձայնությունների իրականացման կոնկրետ քայլերը, Ժնևում համանախագահների մատնանշած այլ խնդիրները, ասված է հայտարարությունում: Հանդիպումների ընթացքում համանախագահները և նախարարները քննարկել են բանակցությունների սեղանին դրված մի շարք աշխատանքային առաջարկներ: Նախարարները համաձայնել են համատեղ հանդիպում անցկացնել դեկտեմբերին Վիեննայում ԵԱՀԿ Նախարարական խորհրդի շրջանակներում:

Համանախագահները պատրաստելու են հանդիպման օրակարգը, որը կընդգրկի քաղաքական կարգավորման էական հարցեր, շփման գծում լարվածությունը թուլացնելու կոնկրետ միջոցառումներ: Հատուկ ուշադրության կարժանանա ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գրասենյակի ընդարձակումն ավարտին հասցնելու խնդիրը, ասված է ղարաբաղյան կարգավորման միջնորդների հայտարարությունում:

Դիտվել է՝ 1824

Մեկնաբանություններ