Brexit-ի հարցերով Մեծ Բրիտանիայի նախարար Դևիդ Դևիսը մեղադրել է Գերմանիային և Ֆրանսիային՝ ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ բանակցություններն արգելակելու համար` գրում է The Guardian-ը: Ելույթ ունենալով Բեռլինում տնտեսական համաժողովում՝ Դևիսը հայտնել է, որ Եվրոպայի երկու ամենաուժեղ երկրները, ստանալով ԵՄ մյուս երկրների աջակցությունը, արգելակել են Մեծ Բրիտանիայի հույսերն առևտրային բանակցություններ սկսելու հարցում:
«Նրանցից շատերը ցանկանում են առաջ շարժվել: Նրանք շատ կարևոր են համարում անցումն առևտրային բանակցություններին: Դանիան, Նիդերլանդները, Իտալիան, Իսպանիան և Լեհաստանը, մեծ շահույթ են տեսնում ապագա գործարքում»,- ընդգծել է Դևիսը: