Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սաադ Հարիրի. Իմ առևանգման մասին լուրերը մտացածին են

Սաադ Հարիրի. Իմ առևանգման մասին լուրերը մտացածին են
18.11.2017 | 21:02

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին երկու շաբաթ Էր Ռիադում քննարկել է Լիբանանի ապագային և արաբական տարածաշրջանում նրա վիճակին առնչվող հարցեր` հայտարարել է նա նոյեմբերի 17-ին՝ փորձելով ցրել իրեն առևանգելու լուրերը:

«Ես գտնվում էի Սաուդյան Արաբիայի թագավորությունում Լիբանանի ապագայի և արաբական տարածաշրջանում նրա կապերի վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով: Այս բոլոր հակասական լուրերը՝ ներառյալ մտացածին լուրերը իմ գտնվելու վայրի, ընտանիքիս վիճակի վերաբերյալ, ընդամենը շշուկներ են»,- գրել է նա Twitter-ում:

Դիտվել է՝ 1765

Մեկնաբանություններ