Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սերգեյ Լավրովը Բաքվից կգա Երևան

Սերգեյ Լավրովը Բաքվից կգա Երևան
20.11.2017 | 13:39

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-21-ին՝ Երևանում պաշտոնական այցի ժամանակ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և նախագահ Սերժ Սարգսյանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները կքննարկի` հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:


«Բանակցությունների օրակարգում ընդգրկված է երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ արտաքին քաղաքականության փոխգործակցությունը` ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ հարցերով, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ՍՏՀԿ և այլ միջազգային համաժողովների շրջանակներում դիրքորոշումների համակարգումը:
Արտաքին գործերի նախարարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 1407

Մեկնաբանություններ