Մեծ Բրիտանիայում հրապարակվել է Էլիզաբեթ Երկրորդ թագուհու և արքայազն Ֆիլիպի նոր լուսանկարը՝ նրանց ամուսնության 70-ամյա հոբելյանի առթիվ: Նոր լուսանկարում հոբելյարների հետևում պատին երկու կտավ է փակցված, որոնք պատկանում են Գեյսնբորոյի վրձնին: 1781-ին ստեղծված կտավներում պատկերված են Ջորջ III-ն ու Շառլոտ թագուհին:
Մեծ Բրիտանիայի միապետական զույգի պլատինե հարսանիքը կնշվի նոյեմբերի 20-ին Վինձորյան ամրոցում, ներկա կլինեն միայն հարազատներն ու մտերիմ ընկերները: Էլիզաբեթ թագուհին և Էդինբուրգի դուքսն առաջին թագավորական զույգն է, որը տոնում է հարսանիքի 70-ամյակը: