Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Գերմանիայում կոալիցիոն բանակցությունները տապալվել են

Գերմանիայում կոալիցիոն բանակցությունները տապալվել են
20.11.2017 | 23:31

Սեպտեմբերին Բունդեսթագի ընտրություններից հետո կոալիցիոն բանակցությունները, որոնց մասնակցում էին իշխող քրիստոնեա-դեմոկրատները, կանաչները և ազատ դեմոկրատները, տապալվել են` հայտարարել է ազատ դեմոկրատների առաջնորդ Քրիստիան Լինդները: Նրա խոսքով՝ բանակցությունների տապալման գլխավոր պատճառը մասնակիցների շրջանում միմյանց հանդեպ վստահության ցածր մակարդակն էր:

«Գերադասելի է ընդհանրապես մաս չկազմել կառավարությանը, քան ձևականորեն մասնակցել գործադիր իշխանության աշխատանքներին»,- հայտարարել է Լինդները: Մեկնաբանելով կոալիցիոն բանակցությունների տապալումը` կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է. «Ինձ թվում է, որ մենք ի վիճակի կլինենք բանակցությունների ընթացքում համաձայնություն ձեռք բերել: Ցավում եմ, որ մենք չկարողացանք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ ընդհանուր հայտարարի գալ»։

Դիտվել է՝ 1316

Մեկնաբանություններ