Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լուկաշենկո. Բելառուսի և Արևմուտքի հարաբերությունները բարելավվել են Վրաստանի շնորհիվ

Լուկաշենկո. Բելառուսի և Արևմուտքի հարաբերությունները բարելավվել են Վրաստանի շնորհիվ
20.11.2017 | 23:31

Վրաստանի իշխանությունները մեծապես նպաստել են Բելառուսի և Արևմուտքի հարաբերությունների կարգավորմանը` Մինսկում` Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Այսօր ժամանակները փոխվել են, մեր հարաբերությունները Արևմուտքի, Ամերիկայի հետ բարելավվել են: Եվ դա տեղի է ունեցել հիմնականում Վրաստանի գործադրած ջանքերի շնորհիվ»,- ասել է Բելառուսի նախագահը: «Դեռ Միխեիլ Սաակաշվիլու տարիներից սկսած Վրաստանը աջակցում էր Բելառուսին: Սաակաշվիլին շատ կոշտ արևմտամետ կողմնորոշում ուներ: Բայց և այնպես նա հրապարակայնորեն միայն դրական էր արտահայտվում Բելառուսի ժողովրդի և նախագահի հասցեին, նույնիսկ այն ժամանակ, երբ Արևմուտքում բոլորը Բելառուսի դեմ էին տրամադրված»,- պարծեցել է Լուկաշենկոն:

Դիտվել է՝ 1290

Մեկնաբանություններ