Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան կարող է հայտնվել ԵՄ օֆշորների սև ցուցակում

Թուրքիան կարող է հայտնվել ԵՄ օֆշորների սև ցուցակում
24.11.2017 | 14:46

Եվրամիությունը կարող է դեկտեմբերին Թուրքիան ներառել «հարկային ապաստանների» սև ցուցակում` հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով ԵՄ աշխատանքային խմբի փաստաթղթերին, որը կազմում է «հարկային հարցերով չհամագործակցող իրավասուների» ցանկը: Թուրքիայի ֆիննախարար Նաջի Ագբալը հինգշաբթի հայտարարել է, որ երկրի ընդգրկումն այդ ցանկում անհիմն է: Thomson Reuters-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ Թուրքիան կատարում է միջազգային պարտավորվածությունները հարկային ոլորտում: Նախարարի խոսքով՝ ԵՄ իշխանություններին նամակ է ուղարկվել, որում Թուրքիան հաստատում է իր պատրաստակամությունը անհրաժեշտ աշխատանք տանելու հարցում:
Bloomberg գործակալության տվյալներով՝ այնուամենայնիվ, ԵՄ աշխատանքային խումբը եկել է եզրահանգման, որ Թուրքիան բավարար քայլեր չի ձեռնարկել հարկման թափանցիկությունն ապահովելու համար:


Սպասվում է, որ խումբը ցանկը կներկայացնի ԵՄ ֆիննախարարների քննարկմանը դեկտեմբերի 5-ի նիստին: Այդ ցանկում կարող են ընդգրկված լինել 36 երկիր:

Դիտվել է՝ 1660

Մեկնաբանություններ