Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սիրիայի ընդդիմությունը մտադիր է մասնակցել Ժնևի բանակցություններին

Սիրիայի ընդդիմությունը մտադիր է մասնակցել Ժնևի բանակցություններին
24.11.2017 | 14:49

Սիրիայի ընդդիմությունը հայտարարում է իշխանությունների հետ Ժնևում սպասվող բանակցություններին մասնակցելու մտադրության մասին: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել հինգշաբթի ուշ գիշերին Էր-Ռիադում, որտեղ 140 սիրիացի ընդդիմադիրներ Սաուդյան Արաբիայի իշխանությունների հրավերով փորձում են ընդհանուր դիրքորոշում մշակել Բաշար Ասադի ռեժիմի հետ բանակցություններում:


Սիրիական ընդդիմության պատվիրակությունը բաղկացած կլինի 50 հոգուց, սակայն թե որ ընդդիմադիր խմբերից կլինեն՝ կորոշվի այսօր: Չնայած բանակցություններին մասնակցելուն՝ սիրիական ընդդիմությունը շարունակում է պնդել նախագահ Ասադի հրաժարականի պահանջը: Էր-Ռիադում հանդիպման մասնակիցների ամփոփիչ հայտարարությունում նշվում է, թե Սիրիայում անցումային շրջանի մեկնարկին Ասադը պետք է հրաժարվի իշխանությունից:
Սիրիական կառավարության և ընդդիմության միջև բանակցությունների հերթական՝ 8-րդ փուլը, որը նախատեսված է նոյեմբերի 28-ին Ժնևում, կազմակերպում է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան:


Ժնևյան բանակցություններին զուգահեռ՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան ևս պլանավորում են սիրիական հակամարտության կարգավորման նպատակով կազմակերպել Սիրիայի ժողովուրդների կոնգրես, որը, ինչպես Սոչիում չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, կօգնի Սիրիայի համար նոր սահմանադրություն մշակել: Ենթադրվում է, որ դրա հիման վրա էլ երկրում նոր ընտրություններ կանցկացվեն:

Դիտվել է՝ 1803

Մեկնաբանություններ