ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցներն այսօր Բրյուսելում ընդունել են համատեղ հռչակագիր: Հռչակագրի վեցերորդ կետում ասված է. «Գագաթնաժողովի մասնակիցներին շարունակում են խորապես մտահոգել տարածաշրջանի տարբեր հատվածներում միջազգային իրավունքի շարունակական խախտումները: Գագաթնաժողովի մասնակիցները կոչ են անում ակտիվացնել չլուծված հակամարտությունները կարգավորելու ջանքերը՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի վրա: Հակամարտությունների կարգավորումը, վստահության կառուցումն ու բարիդրացիական հարաբերությունները առանցքային են տնտեսական և սոցիալական զարգացման ու համագործակցության համար:
Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են ԵՄ մեծացող դերը հակամարտությունների կարգավորման և փոխվստահության կառուցման գործում՝ առկա բանակցային ձևաչափերի և գործընթացների շրջանակում կամ դրանց աջակցելով, ներառյալ դաշտային առաքելությունների միջոցով, երբ դրա կարիքը կա»։