Արևելյան Եվրոպայի երկրների հետ հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն ԵՄ անվտանգության համար` հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ DW-ի հետ զրույցում: Նրա կարծիքով՝ կարևոր է, որ ԵՄ-ն ՈՒկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ Ասոցացման «աշխատող համաձայնագրեր» ունենա:
Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծել է Մերկելը, նմանօրինակ համաձայնագրեր են նախատեսվում նաև Ադրբեջանի և Հայաստանի հետ: Այդ փաստաթղթերը սակայն, ԳԴՀ կանցլերի շեշտմամբ՝ նշված երկրներում կտրուկ փոփոխությունների չեն հանգեցնի: «Այդ երկրներում Ռուսաստանը կենտրոնական դերակատարում ունի»,- ասել է Մերկելը: