Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստանը և ԵՄ-ն նախաստորագրեցին «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը

Հայաստանը և ԵՄ-ն նախաստորագրեցին «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը
24.11.2017 | 23:03

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ Եվրոպական հանձնաժողովի շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության ավիացիոն համաձայնագրերի վարչության ղեկավար Կառլոս Բերմեջո Ակոստայի ներկայությամբ՝ Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը և ԵՀ շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության կողմից գլխավոր բանակցող Կլաուս Գեյլը նախաստորագրեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին Համաձայնագիրը»։

Համաձայնագիրը, կողմերի համար սահմանվող առավելությունների թվում նախատեսում է նաև ՀՀ-ի` ԵՄ միասնական ավիացիոն գոտուն միանալու հնարավորություն, Հայաստանում ավիացիոն ոլորտում եվրոպական լավագույն փորձի ներդրում։

Դիտվել է՝ 1756

Մեկնաբանություններ