Արևելյան գործընկերության գագաթնաժողովում Հայաստանի և Եվրամիությաւն միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը:
Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ։