Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արմեն Աշոտյան. ԵԺԿ գագաթնաժողովի հռչակագիրը հայկական պատվիրակությունը վերապահումներով է ընդունել

Արմեն Աշոտյան. ԵԺԿ գագաթնաժողովի հռչակագիրը հայկական պատվիրակությունը վերապահումներով է ընդունել
24.11.2017 | 23:10

ԵԺԿ-ն ամենամեծ, ամենախոշոր ու ամենաազդեցիկ քաղաքական ընտանիքն է, հետևաբար նրա ընդունած հռչակագիրը ունի քաղաքական կարևորություն` ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Հատկապես ղարաբաղյան հիմնախնդրի մասով տված ձևակերպումները համարում եմ աննախադեպ, որովհետև չնայած մինչ այդ նման ձևակերպումներ եղել են տարբեր քաղաքական հայտարարություններում, բայց այդպես մեկտեղված, համապարփակ գնահատականներ որևէ այլ փաստաթղթում տեղ չեն գտել, որոնք կվերաբերեին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցությանը, և 1994 թ. հրադադարի պահպանմանը, և 3 սկզբունքներին, այդ թվում` ժողովուրդների ինքնորոշմանը, և Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, և այս անգամ նաև Ժնևի գագաթնաժողովին ձեռք բերված պայմանավորվածություններին»,- նկատեց նա:


Արմեն Աշոտյանը ուշադրություն հրավիրեց նաև հռչակագրում տեղ գտած ձևակերպումների վրա, որոնք վերաբերում են ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզայի ազատականացման գործընթացը սկսելուն: «Հռչակագրով ԵԺԿ-ն կոչ է անում և սատարում է Հայաստանի և Եվրամիության միջև վիզայի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Նման հայտարարություններ եղել են, բայց այստեղ այս ձևակերպումը չի ենթադրում որևէ պայմանականություն: Նախկինում բոլոր նման հայտարարություններում նշվել է, որ պահանջների բավարարման դեպքում, խնդիրների լուծման դեպքում պետք է սկսվի երկխոսությունը: Այստեղ կոչ է արվում՝ քաղաքական առումով սկսել այդ երկխոսությունը»,- ասաց նա: Արմեն Աշոտյանը ԵԺԿ-ի բավականին դրական ձևակերպումներն ու մոտեցումը Հայաստանի նկատմամբ պայմանավորեց այնտեղ հավաքված քաղաքական դեմքերով և նրանց «իմաստուն քաղաքական գծով»: «Նման քաղաքականությունը սկսում է գերակշռել Եվրոպական միության օրակարգում,- ասաց նա՝ ԵԺԿ-ի կողմից ՀՀ-ի նկատմամբ դրական վերաբերմունք ունենալու գործում ոչ պակաս կարևորելով հայկական կուսակցությունների աշխատանքը,- ԵԺԿ-ում արդեն 5 տարի է՝ աշխատում է ՀՀԿ-ն, նաև այլ հայաստանյան կուսակցություններ: ԵԺԿ անդամ է նաև «Ժառանգություն» կուսակցությունը, որի առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ նույնպես ներկա էր գագաթնաժողովին: Պետք է ասեմ, որ անկախ մեր ունեցած քաղաքական տարաձայնություններից, Րաֆֆի Հովհաննիսյանն իր ակտիվությամբ երեկ ընդհանուր ազգային և պետական գծի մեջ էր: Մենք նույն խնդիրների մասին էինք խոսում տարբեր տեսանկյուններից»:


Արմեն Աշոտյանը նաև նշեց, որ Հայաստանը, այնուամենայնիվ, որոշակի վերապահումներ ունեցել է հռչակագրի որոշ ձևակերպումների հետ կապված:
«Ռուսաստանի և Արևելյան գործընկերության որոշ երկրների միջև եղած հակամարտություններին վերաբերող ձևակերպումների շուրջ մեր պատվիրակությունը վերապահումներ ունեցավ»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1942

Մեկնաբանություններ