Բրյուսելում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի մամուլի ասուլիսում Եվրախորհրդարանի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ընդգծել է Հայատանում գրանցված առաջընթացը:
«Ես մասնակցել եմ Արևելյան գործընկերության բոլոր գագաթնաժողովներին, և սա առաջին անգամ է, երբ ղեկավարները խոսում են բացեիբաց և անմիջականորեն: Կարող ենք նկատելի առաջընթաց արձանագրել Ռիգայում 2 տարի առաջվա գագաթնաժողովի համեմատ: Խոսքն այդ թվում և Հայաստանում գրանցված առաջընթացի և ձեռքբերումների մասին է, ինչը նշանակում է կայուն աշխատանք, կրթություն և ուժեղ տնտեսություն»,- ասել է Յունկերը: