ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Երևանյան գրքի փառատոնի փակման և մրցանակաբաշխության արարողությունը

Երևանյան գրքի փառատոնի փակման և մրցանակաբաշխության արարողությունը
25.11.2017 | 21:00

Նոյեմբերի 26-ին, ժամը 19։00-ին տեղի կունենան Երևանյան գրքի փառատոնի փակման և մրցանակաբաշխության արարողությանը, որին կմասնակցի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։


Փառատոնի շրջանակում տեղի են ունեցել ժամանցային տարատեսակ միջոցառումներ, գրքի եռօրյա տոնավաճառ, գրքային զեղչեր, վարպետության դասեր, տարբեր հրատարակչությունների հնարավորություն է տրվել ցուցադրելու և վաճառելու իրենց հրատարակած գրքերը։ Կազմակերպվել են նաև վերջին հրատարակությունների շնորհանդեսներ:


Փակման արարողությունը տեղի կունենա Երևանի Հանրապետության հրապարակի նախկին Կառավարական 2-րդ տանը (ՀՀ ագն-ի նախկին շենք)։ Հայտնի կդառնան նաև փառատոնի շրջանակում հայտարարված գրական մրցույթի հաղթողները:

Դիտվել է՝ 2112

Մեկնաբանություններ