ՌԴ ֆինանսների նախկին նախարար, «Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի» ղեկավար Ալեքսեյ Կուդրինը մտադիր չէ առաջադրվել 2018-ի մարտի նախագահական ընտրություններում:
«Այժմ ես այլ դերակատարություն ունեմ»,- ասել է Կուդրինը` նշելով, որ վերջին ամիսներին նախագահ Պուտինի համար ծրագիր է մշակում, որը պատրաստվում է անձամբ նրան փոխանցել: Կուդրինի առաջադրման տեղեկությունները մոսկովյան մամուլում ի հայտ էին եկել երեկ: Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները «Վեդոմոստիի» թղթակցին փոխանցել էին, որ նախագահի աշխատակազմում քննարկվել է Կուդրինի հնարավոր առաջադրման հարցը, որը նախընտրական արշավում պետք է հանդես գար ազատական դիրքերից: