Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Պահանջում է դատել

Պահանջում է դատել
26.11.2017 | 17:48

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան աղջկան Ջանինային, մեղադրում է այն բանում, որ նա քրոջ հետ օգնել է Դիեգոյի նախկին կնոջը՝ Կլաուդիա Վիլյաֆանին, իրենից 3,8 միլիոն եվրո գողանալու գործում:


Պատմությունն այս սկիզբ է առնում 2015 թվից: Այն ժամանակ Մարդոնան մեղադրում էր միայն կնոջը, սակայն գործը բառերից այն կողմ չանցավ: Հիմա արդեն նա մեղադրում է իր աղջիկներին, ովքեր, հղացել են հանցավոր մեխանիզմն ու գումարը փոխանցել հարևան Ուրուգվայի բանկ: Ընդ որում Մարադոնան նշում է, որ աղջիկները հանցավոր գործարքում միակամ են եղել իրենց մոր հետ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2475

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ