Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռոհանին և Ասադը քննարկել են սիրիական խնդրով «ազգային կոնգրես» ստեղծելու հարցը

Ռոհանին և Ասադը քննարկել են սիրիական խնդրով «ազգային կոնգրես» ստեղծելու հարցը
27.11.2017 | 13:34

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հեռախոսազրւյցում ասել է, որ «ազգային կոնգրեսը», որը ներառելու է սիրիական հարցով հակադիր դիրքորոշում ունեցող ուժերի, կարող է օգնել կայունություն և անվտանգություն բերել պատերազմից ավերված երկրիր` հաղորդել է Իրանի պետական IRNA գործակալությունը։

Սիրիայի հարցով «ազգային կոնգրես» ձևավորելու առաջարկը հնչեց Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների՝ նոյեմբերի 22-ին Սոչիի գագաթնաժողովում։ Առայժմ հայտնի չէ, թե երբ են սկսվելու այդ մարմինը կազմավորելու աշխատանքները և ինչով է տարբերվելու սիրիական ճգնաժամի կարգավորմամբ զբաղվող մյուս մարմիններից։ Իրանը և Ռուսաստանը աջակցում են Ասադին, մինչդեռ Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են տարբեր ընդդիմադիր ուժերի, որոնք պայքարում են Սիրիայի կառավարության դեմ։

Դիտվել է՝ 931

Մեկնաբանություններ