«Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների հանդիպումները պարբերական են լինելու»` հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Բալիքեսիր քաղաքում: «Վերջին հանդիպման ընթացքում Սիրիայի մարդասիրական ճգնաժամին վերաբերող բավական լուրջ որոշումներ կայացրինք: Հուսով եմ, որ շուտով այդ երկրում կսկսեն զգալ այդ որոշումների դրական արդյունքները»,- նշել է Էրդողանը` դիմելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության տեղական կառույցի անդամներին: «Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահները այսուհետ հանդիպելու են 15 օրը մեկ կամ առնվազն ամեն ամիս»,- ասել է Ռեջեփ Թայիբ Էրդողանը: