Չի բացառվում, որ Դուբլինը արգելափակի Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ից դուրս գալու շուրջ բանակցությունները` Observer-ին տված հարցազրույցում ասել է Եվրամիության` գյուղատնտեսության գծով հանձնակատար, Իռլանդիայի ներկայացուցիչ Ֆիլ Հոգանը: Նրա խոսքով, Լոնդոնի հետ գլխավոր տարաձայնությունները վերաբերում են Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ցամաքային սահմանի հետագա կարգավիճակին:
«Հյուսիսային Իռլանդիան պետք է շարունակի մաս կազմել ԵՄ միասնական շուկային, որ հնարավորություն կտա խուսափել սահմանային խիստ վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությունից: Եթե կղզու երկու հատվածների միջև սահմանային կոշտ հսկողություն վերահաստատվի, մենք ստիպված կլինենք արգելափակել բանակցությունները»,- ասել է Ֆիլ Լոգանը: