Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը հայտնել է` երբ հրաժարական կտա

Էրդողանը հայտնել է` երբ հրաժարական կտա
27.11.2017 | 13:37

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն ապացուցի իր հասցեին հնչեցրած կոռուպցիոն մեղադրանքները:


Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունն արգելափակել էր խորհրդարանում վարույթները՝ վարչապետ Բինալի Յիլդիրիմի որդիների՝ օֆշորային ընկերություններում ներգրավվածության հրապարակումների վերաբերյալ: Քըլըչդարօղլուն քննադատել էր որոշումն ու կոչ արել Էրդողանին հրապարակել սեփական կարողության տվյալները, նրա խոսքով՝ նախագահի երեխաները, կողմնակիցներն ու հարազատները մի քանի մլն դոլար են ներդրել օֆշորային ընկերությունում: Էրդողանի փաստաբանները դատարան են դիմել՝ ընդդեմ ընդդիմադիր գործչի և պահանջել, որ նա 380 000 դոլար փոխհատուցում վճարի:

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ