Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Բացառիկի նոր պայմանագիրը

Բացառիկի նոր պայմանագիրը
27.11.2017 | 19:23

«Բարսելոնը» պաշտոնապես հայտարարել է Լիոնել Մեսիի հետ նոր պայմանագրի կնքման մասին, համաձայն որի արգենտինացի ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» կազմում հանդես կգա մինչև 2020-2021 մրցաշրջանի ավարտը (նախորդն ավարտվում էր 2018-ին): Նոր պայմանագրում Մեսիի հրաժարիմքի գումար է նշվել 700 միլիոն եվրոն:


«Բարսելոնի» կազմում Մեսին անցկացրել է 602 խաղ, խփել 523 գնդակ: Թիմի հետ նա ութ անգամ հռչակվել է երկրի չեմպիոն, չորս անգամ շահել է Չեմպիոնների լիգայի, հինգ անգամ Իսպանիայի, յոթ անգամ՝ երկրի սուպեր գավաթները: Նրա ակտիվում են նաև ՈՒԵՖԱ-ի երեք սուպերգավաթը, ինչպես նաև աշխարհի ակումբային առաջնությունների չեմպիոնական տիտղոսը՝ երեք անգամ: Էլ չենք ասում, որ Մեսին «Ոսկե գնդակի» հնգակի տիրակալ է:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2228

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ