Հայաստանի տարածքում մինչև դեկտեմբերի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է, փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
Սյունիքի մարզի «Զանգեր» հատվածում և Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորայք-Սարավան հատվածի 3-րդ կմ-ին մերկասառույց է: Միջպետական նշանակության ավտոճանապարհի Աղթամար թերակղզուց մինչև Ծովագյուղ հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների համար: