Ինդոնեզական Բալի կղզում արտակարգ իրավիճակ է հայտարարվել` ժայթքում է Ագունգ լեռան հրաբուխը։ Տասնյակ հազարավոր մարդիկ դեռ վտանգավոր գոտում են, թեև իշխանությունները «կարմիր» նախազգուշացում են տվել, ինչը նշանակում է, որ հրաբուխը կամ ժայթքելու է, կամ էլ արդեն ժայթքել է։ Կղզու օդանավակայանը երկու օր է թռիչքներ չի կարողանում ընդունել և հազարավոր զբոսաշրջիկներ չեն կարողանում հեռանալ կղզուց։