ՌԴ ԱԳՆ-ն չի ստացել Ադրբեջանի համաձայնությունը Գեորգի Զուևին ՌԴ նոր դեսպան նշանակելու համար` հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանը հրաժարվել է Գեորգի Զուևին դեսպան նշանակելու նախնական համաձայնություն տալ՝ նրա «վառ արտահայտված հայամետ դիրքորոշման» պատճառով: Որպես Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Գեորգի Զուևի թեկնածությունն արդեն հաստատվել էր ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովում: