Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստանը վերընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ

Հայաստանը վերընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ
28.11.2017 | 14:27

Նոյեմբերի 27-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մեկնարկել է «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային կից 1999 թ. Երկրորդ արձանագրության անդամ-պետությունների 7-րդ հանդիպումը: Հանդիպման շրջանակներում նոյեմբերի 27-ին կայացել են Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտեի անդամների ընտրությունները:


Վեց թափուր տեղերի համար իրենց թեկնածությունն էին ներկայացրել 10 պետություններ: Քվեարկության արդյունքում ընտրվեցին հետևյալ անդամները` Իտալիա (48 ձայն), Հայաստան (44), Կամբոջա (43), Ճապոնիա (42), Էլ Սալվադոր (39), Եգիպտոս (32): Հայաստանը վերընտրվեց 2017-2021 թթ. ժամանակահատվածի համար:

Դիտվել է՝ 1263

Մեկնաբանություններ