Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հրաժարական կտա՞ Էրդողանը

Հրաժարական կտա՞ Էրդողանը
29.11.2017 | 05:44

Քեմալ Քըլըչդարօղլուն ասել է, որ իր տրամադրության տակ են փաստաթղթեր, որ վկայում են նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի բարեկամների՝ 2011-2012-ին Մեն կղզում տեղակայված օֆշորային ընկերություն միլիոնավոր դոլարներ փոխանցելը: Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունն արգելափակել է վարույթների անցկացումը խորհրդարանում՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի որդիների՝ օֆշորային ընկերությունների հետ առնչություն ունենալու վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ: Քըլըչդարօղլուն քննադատել է որոշումը և կոչ արել Էրդողանին հրապարակել իր կարողության մասին տվյալները:

Նրա խոսքով, Էրդողանի զավակները, բարեկամները և կողմնակիցները մի քանի միլիոն դոլար են ներդրել օֆշորային ընկերությունում: Էրդողանն ասել էր, որ հրաժարական կտա, եթե Քըլըչդարօղլուն ապացուցի մեղադրանքները, նախագահի փաստաբանները դատարան են դիմել՝ հայց ներկայացնելով ընդդիմադիրի դեմ և պահանջելով, որ վճարի 380 հազար դոլար փոխհատուցում՝ Էրդողանին ոչ նյութական վնաս հասցնելու համար:

Դիտվել է՝ 1166

Մեկնաբանություններ